ՄՄարիա Գաբրիելյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3780 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3780 նոր դեպք

Վրաստանում շարունակում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3780 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիան»:

Նախօրեին կատարվել է 41907 թեստ, որից 25167-ը՝ հակամարմինների, 16740-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2052 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 395505 մարդ:

Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 6016:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9,02%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8,05%, վերջին 7 օրվանը՝ 8.98%։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում