ԱԱրսեն Մկրտչյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 428670 է, հայտնում է «Ալիք մեդիան»:

Նախօրեին կատարվել է 43932 թեստ, որից 15258-ը՝ հակամարմինների, 28674-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1895 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 388893 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 5910:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.99%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 7.41%, վերջին 7 օրվանը՝ 8.08%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում