ՄՄերի Եգորյան

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2712 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 416 338 է, հայտնում է «Ալիք մեդիան»:

Նախօրեին կատարվել է 39 126 թեստ, որից 21 775-ը՝ հակամարմինների, 17 351-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1561 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 381 246 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 5 793:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում