ԼԼիլիթ Գասպարյան

Վրաստանում 1 օրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսի բարդություններից

Վրաստանում 1 օրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսի բարդություններից

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2796 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիան»:

Համաճարակի ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հինգշաբթի առավոտյան հասել է 413626-ի:

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի գրեթե 49%-ը Թբիլիսիում է՝ 1359:

17 հիվանդ մահացել է կորոնավիրուսի բարդություններից: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 5768: Ապաքինվել է 2088 մարդ, ընդհանուր` 379685:

Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 28147 ակտիվ դեպք: 5427 հիվանդ (մոտ 20%) բուժվում է հիվանդանոցներում: 1053 հիվանդի վիճակը ծանր է: Արհեստական ​​շնչառության ապարատ է միացված  216 մարդու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում