ՆՆարե Թադևոսյան

Լուրջ առաջընթաց բնական պաշարների կառավարման ոլորտում. ներկայացվել է ԱՃԹՆ զեկույցը

Լուրջ առաջընթաց բնական պաշարների կառավարման ոլորտում. ներկայացվել է ԱՃԹՆ զեկույցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019 թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովին։

Հանդես գալով բացման խոսքով՝ Շուշանյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի համար՝ նշելով, որ շահագրգիռ կառույցների, պետության, քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը բնական պաշարների կառավարման  ոլորտում վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել։ Նրա խոսքով՝ այն նպատակները, որոնք դրվել են երկու տարի առաջ՝ առաջին զեկույցի ներկայացման ժամանակ, այսօր կարելի է իրականացված համարել։  «Հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները, որոնք  մենք սկսել էինք, այսօր կառավարության լայն օրակարգի  հարցերից են և դարձել են  յուրաքանչյուր գերատեսչության գործունեության բաղադրիչներից մեկը»,- նշել է Լ․Շուշանյանը։

Ընդերքի ոլորտը համակարգող ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվել նաև միջազգային գործընկերների կողմից․ Open ownership նախաձեռնության կողմից իրականացված ուսւումնասիրության արդյունքներով, ԱՃԹՆ/EITI միջազգային խորհրդի՝  ԱՃԹՆ-ի ստանդարտի 2.5-րդ՝ իրական սեփականատերերի բացահայտման պահանջի մասով, ինչպես նաև ԱՃԹՆ ազգային զեկույցի վավերացման գործընթացի արդյունքներով՝ Հայաստանն ավելի քան 50 երկրների թվում 2020 թ․ արժանացել է «բարձրագույն» գնահատականի։

Համաժողովին, որն անցկացվել է առկա և առցանց ձևաչափով, մասնակցել են նաև Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնագետների կողմից ներկաներին է ներկայացվել Հայաստանի ԱՃԹՆ/EITI 3-րդ՝ 2019 թ. ազգային զեկույցը՝   Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունների, արտադրված և արտահանված  արտադրանքի, պետական բյուջե ուղղվող եկամուտների, դրանց տեղաբաշխման և այլ գործընթացների մասին։  Տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանում իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման գործընթացի, ինչպես նաև  իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մասին, թե  ովքեր են դրանից օգտվողները, ինչ տեղեկատվություն է հրապարակվում Ռեգիստրում, ինչպես է իրական սեփականատերերի բացահայտումը մեծացնում ոլորտի թափանցիկությունը և վերահսկողությունը: 

Համաժողովի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալ Շուշանյանը մասնակցել է նաև «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը՝ որպես լավ կառավարման նախապայման» պանելային քննարկմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում