ԳԳայանե Թամամյան

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։

 

Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի՝ 10 հա-ի փոխարեն կոռոգվի 15 հա։

 
Արդեն իրականացվել են խրամուղու փորման, ընթացքի մեջ են կիսախողովակների տեղադրման աշխատանքները։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում