ԳԳայանե Թամամյան

Համագործակցության հուշագիր՝ ԲՏԱ նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև

Համագործակցության հուշագիր՝ ԲՏԱ նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:

Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբեդի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, ՔՈԱՖ-ի գյուղական համայնքների արդիականացմանն ու թվայնացմանն ուղղված քայլերին։

Հայկ Չոբանյանը կարևորել է սոցիալական, կրթական, տնտեսական և հանրային ոլորտներում լավագույն տարածաշրջանային ծրագրերը գյուղական համայքներին փոխանցելու ՔՈԱՖ-ի դերը:

«Բարձր տեխնոլոգիական Հայաստանը մեր երկրի անվտանգության և հայ ժողովրդի գոյատևման նախապայմանն է։ Տեխնոլոգիական երկիր դառնալու համար հարկավոր է նորարարական, ապագային միտված մոտիվացնող կրթություն ունենալ, իսկ կրթության մեջ ամենակարևորը բովանդակությունն է։ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի այս մոդելը ապագայամետ և խոստումնալից ներդրում է մեր կրթական համակարգում, և նախարարությունը կաջակցի, որպեսզի նման կենտրոնները բազմապատկվեն ամբողջ Հայաստանում»,- նշել է Հայկ Չոբանյանը։

Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով այցի ընթացքում համագործակցութան հուշագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ համագործակցություն կողմերի միջև․ նպաստել բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը, ապահովել գերարագ համացանցային կապի և ծառայությունների հասանելիություն, զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ենթակառուցվածքների կարողությունները ՀՀ հեռավոր տարածքների և գյուղական բնակավայրերի համար:

Այցի շրջանակներում հյուրերը նաև շրջայց են իրականացրել Դեբեդում, ծանոթացել են համայնքում առաջին անգամ ինտերնետի օպտիկական կապուղու անցկացմանն ու հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող նորություններին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում