ՆՆարեկ Սահակյան

Արցախի Մաճկալաշեն համայնքում մեկնարկել է նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը

Արցախի Մաճկալաշեն համայնքում մեկնարկել է նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ  ագրո» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին։

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ողջունել է «Նավասարդ ագրո» ընկերության, ԱՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի  նախարարությունների  և Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր և նպաստել գյուղատնտեսական արդյունքի ստեղծմանը,  գյուղացիների զբաղվածության և եկամուտի  խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն – մասնավոր հատված-համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունն ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ագրո» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120000-150000 դրամ եկամուտ:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ծրագրի բարեհաջող ընթացքի հիմնական շահառուն, ինչ-որ իմաստով՝ նաև պատասխանատուն, սահմանամերձ համայնքի բնակիչն է, ում սոցիալական վիճակի շարունակական բարելավումը հանդիսանում է Արցախի իշխանությունների գերխնդիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում