ՄՄարիամ Մխիթարյան

Ջրհեղեղներ Արևմտյան Եվրոպայում. կան տասնյակ զոհեր և հազարից ավելի անհայտ կորածներ

Ջրհեղեղներ Արևմտյան Եվրոպայում. կան տասնյակ զոհեր և հազարից ավելի անհայտ կորածներ

Արևմտյան Գերմանիայում և Բելգիայում տեղատարափ անձրևների հետևանքով սկսված խոշոր ջրհեղեղները հանգեցրել են ավերածությունների և մարդկային կորուստների: Ոստիկանությունը հայտնում է, որ շատ մարզերում քաոս է տիրում՝ հայտնում է BBC-ն:

Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը Գերմանիայում հասել է 80-ի: Անհայտ կորել է ավելի քան 1,3 հազար մարդ, ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ՝ հայտնում է РИА Новости-ն:

Գյուղերը ողողված են ջրով, ծառերը գետին են տապալված, մեքենաները լողում են ճանապարհներին, իսկ փողոցները վերածվել են հոսող գետերի: Տարերքի պատճառով վեց տուն փլուզվել է, որոշ շրջաններում բջջային կապն անհասանելի է, դրեթե 150 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

Երկրում խափանվել է տրանսպորտային կապը: Պաշտոնյաները նախազգուշացնում են, որ իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր: Փրկարակական աշխատանքներին մասնակցում է բանակը: 

Գրեթե նույն վիճակն է նաև հարևան Բելգիայում, այստեղ աղետից զոհվել է 6 մարդ, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում տների առաջին հարկերը ջրի մեջ են: Աղետի գոտիներից տարհանում են բնակիչներին:

Օդերևութաբանները, սակայն, հուսադրող կանխատեսումներ չեն անում: Հորդառատ անձրևները կշարունակվեն, գետերի ջրի մակարդակը կբարձրանա, սպասվում են նոր ջրհեղեղներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում