ՆՆարե Թադևոսյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1398 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1398 նոր դեպք

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1398 նոր դեպք:

Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 382734  է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 30867 թեստավորում, որից 16167-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14700-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1164 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 362491 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝  5503:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում