ԱԱրսեն Մկրտչյան

Պարենային ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են

Պարենային ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են

Մեկ տարի անընդմեջ բարձրանալուց հետո ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին նվազել է 2.5 տոկոսով՝ նշված է ՄԱԿ-ի այսօրվա զեկույցում: 12 ամսվա ընթացքում հունիս ամսին պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ նվազել են:

2021 թվականի հունիսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 124.6 նիշ` մայիս ամսվա համեմատ նվազելով 2.5 տոկոսով, սակայն 33.9 տոկոսով բարձր մնալով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Հունիսին ինդեքսի նվազումն առաջին նկատված անկումն էր վերջին 12 ամսվա անընդմեջ աճից հետո:    

Պարենային ապրանքների գնային ինդեքսը հետևում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների փոփոխությանը: Հունիս ամսվա  անկումը պայմանավորված է բուսական յուղերի, հացահատիկի  և, որոշ չափով,  կաթնամթերքի գների նվազմամբ, ի հակադրություն սովորականից ավելի բարձր  մսի և շաքարի ավելի բարձր գնառաջարկի:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում նվազել է 9.8 տոկոսով` գրանցելով վերջին չորս ամիսների նվազագույն ցուցանիշը:  

Ամսեամիս զգալի անկումը հիմնականում պայմանավորված է արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի միջազգային գներով:

ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիս ամսից նվազել է ավելի չափավոր՝ 2.6 տոկոսով, ինչը, սակայն, 33.8 տոկոսով բարձր է 2020 թվականի հունիսին գրանցած ցուցանիշից: Եգիպտացորենի միջազգային գները նվազել են 5.0 տոկոսով, ինչը պայմանավորված է վերջերս Արգենտինայում սպասվածից ավելի բարձր բերքով և գների անկումով պայմանավորված առաջարկի աճով: Ցորենի միջազգային գները նպաստավոր համաշխարհային հեռանկար ունեն և հունիսին 0.8 տոկոսով փոքր-ինչ նվազել են` շնորհիվ հիմնական արտադրողների արտադրանքի աճի` հակակշռելով Հյուսիսային Ամերիկայում մշակաբույսերի վրա ազդող չորային պայմանների բացասական ճնշմանը:   

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին նվազել է 1 տոկոսով` գրանցելով 119.9 նիշը: Նվազել են ինդեքսում ներկայացված կաթնամթերքի բոլոր արտադրատեսակների միջազգային գնառաջարկները: Կարագը գրանցել է գնի ամենաբարձր անկումը, ինչը պայմանավորված է համաշխարհային ներմուծման պահանջարկի կտրուկ նվազմամբ, պաշարների քանակի աննշան աճով՝ հատկապես Եվրոպայում:  

ՊԳԿ-ի շաքարի գնային ինդեքսը պարենային ապրանքների ընդհանուր գնային միտումից տարբերվում է` յուրաքանչյուր ամիս բարձրանալով 0.9 տոկոսով, աճ գրանցելով վերջին երեք հաջորդական ամիսների ընթացքում և հասնելով բազմամյա բարձր ցուցանիշին: Բրազիլիայում, որպես շաքարի խոշորագույն արտահանող երկիր, բերքատվության վրա ազդող փոփոխական անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն են թողել գների վրա:

ՊԳԿ-ի մսի գնային ինդեքսը հունիս ամսվա ընթացքում նույնպես աճել է 2.1 տոկոսով՝ շարունակելով ինը հաջորդական ամիսների ընթացքում տևող աճը և նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ գրանցելով 15.6 տոկոսով բարձր ցուցանիշ, որը, սակայն, 8.0 տոկոսով ցածր է 2014 թվականի օգոստոսին գրանցած առավելագույն ցուցանիշից:

2017/18 թվականից ի վեր առաջին անգամ ակնկալվում է հացահատիկի համաշխարհային պաշարների աճ    

Համաձայն այսօրվա Հացահատիկի առաջարկի և պահանջարկի վերաբերյալ վերջին համառոտ հաղորդագրության և ՊԳԿ-ի կանխատեսումների, հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2021 թվականին սահմանային կերպով նվազել է մինչև  2 817 միլիոն տոննայի: Սակայն, ցուցանիշը 1.7 տոկոսով կամ 47.8 միլիոն տոննայով 2020 թվականից ավելի բարձր է և նոր բարձր ռեկորդ է գրանցում:

Ըստ կանխատեսումների, համաշխարհային կերային հացահատիկի արտադրությունը կրճատվել է մինչը 1 513 միլիոն տոննա, որը 3 միլիոն տոննայով ցածր է նախորդ ամսվա կանխատեսումներից: Բրազիլական եգիպտացորենի արտադրության կանխատեսումներով ակնկալվում է գլոբալ նվազում: Երկարատև չորային եղանակների պատճառով կրճատվել են բերքատվության սպասելիքները:  

2021 թվականի ցորենի համաշխարհային պաշարը նվազել է 1 միլիոն տոննայից հասնելով 784.7 միլիոն տոննայի, որը սակայն 1.2 տոկոսով բարձր է տարեց-տարի արձանագրվող ցուցանիշից, քանի որ Մերձավոր Արևելքում չոր եղանակային պայմանների հետևանքով կրճատվում են բերքատվության հեռանկարները:

Ի հակադրություն, 2021 թվականի բրնձի համաշխարհային արտադրության կանխատեսումներով, հունիս ամսից սկսած թեթևակի դրական աճ է արձանագրվել: Ակնկալվում է, որ 2021 թվականի 519.5 միլիոն տոննա ռեկորդային բրնձի բերք է ակընկալվում՝ 2020 թվականի համեմատ մինչև 1 տոկոսով ավել:  

2021/22 թվականներին համաշխարհային հացահատիկի օգտագործումը նվազել է 15 միլիոն տոննայով` նախորդ ամսվա 2 810 միլիոն տոննայի նկատմամբ, այնուամենայնիվ, այն 1.5 տոկոսով բարձր է 2020/21 թվականների նկատմամբ: Սա հիմնականում պայմանավորված է Չինաստանում եգիպտացորենը որպես անասնակեր օգտագործելու վերաբերյալ նախորդից ավելի ցածր սպասվող կանխատեսումից:

Այժմ կանխատեսվում է, որ 2021/22 թվականների ավարտին հացահատիկի համաշխարհային պաշարները 2017/18 թվականներից ի վեր  առաջին անգամ կաճեն մինչև` 836 միլիոն տոննա, ինչը մինչև 2.4 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատաբար սուղ մակարդակից: Չինաստանում կանխատեսվող եգիպտացորենի մեծ պաշարներն  այս ամսվա հացահատիկի համաշխարհային պաշարների դրական վերանայման արդյունք են:

Հունիս ամսից սկսած, ըստ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումների, 2021/22 թվականների հացահատիկի միջազգային առևտուրը  թեթևակիորեն աճել է և այժմ 472 միլիոն տոննայով ռեկորդ է սահմանում, որը հիմնականում արդյունք է Չինաստանի կողմից եգիպտացորենի մեծ ծավալով գնումների, ինչը եգիպտացորենի համաշխարհային առևտուրը հասցել է ռեկորդային մակարդակի:

Պարենային անապահովությունը և COVID-19-ը

COVID-19 համավարակի ազդցությունը, հիմնականում եկամուտների կորստի առումով, ավելի են խորացրել խոցելիությունն ու բարձրացրել պարենային անապահովության առկա մակարդակները՝ համաձայն «Մշակաբույսերի հեռանկարների և պարենայինի իրավիճակի մասին» վերջին զեկույցի, որը նույնպես հրապարակվել է հինգշաբթի օրը: ՊԳԿ-ի գնահատմամբ, աշխարհում 45 երկիր, այդ թվում ՝ 34-ը Աֆրիկայում, 9-ը` Ասիայում և 2-ը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեն` պայմանավորված հակամարտություններով և կլիմայով պայմանավորված ցնցումներով, որոնք շարունակում են ավելացնել սննդամթերքի խիստ անապահովության բարձր մակարդակը:

«Մշակաբույսերի հեռանկարների և պարենային իրավիճակի մասին» զեկույցը թարմ տվյալներ է տրամադրում նաև Ցածր եկամուտներ և պարենային անբավարարություն ունեցող երկրների (Low-Income Food Deficit Countries)  (LIFDCs) վերաբերյալ. ըստ վերջին գնահատումների, կանխատեսվում է, որ 47 LIFDC երկրներում հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր արտադրությունը 2021 թվականին կնվազի 2,1 տոկոսով՝ կազմելով 190 միլիոն տոննա: Անկումը հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելյան Ասիայի երկրներին, մասնավորապես Աֆղանստանում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում արտադրության սպասվող անկումներին, որտեղ տարածված և երկարատև երաշտի պայմաններում նվազել է բերքատվությունը և նվազել են այս տարվա արտադրության հեռանկարները: Աֆրիկայի երկրների շարքում, Սոմալիում ակնկալվում է, որ սակավ անձրևները կհանգեցնեն արտադրության զգալի անկմանը, և փոքր կրճատումներ հնարավոր են նաև Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում, որտեղ հակամարտությունները շարունակում են քայքայել գյուղացիական տնային տնտեսությունների արտադրական կարողությունները: Ակնկալվում է, որ Հարավային Աֆրիկայի երկրներում արտադրության աճը կխթանի տնային տնտեսությունների պարենի հասանելիությունը և մասամբ կփոխհատուցի COVID-19 համավարակի որոշ բացասական ազդեցությունները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում