ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Սիրիայի հարցով: Երեք երկրներն անհրաժեշտ են համարում Սիրիայի Իդլիբ շրջանում կայունության պահպանումը, պայմանավորվածության լիակատար կատարումը՝ ասվում է Սիրիայի թեմայով բանակցությունների հերթական փուլի արդյունքներով Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրների համատեղ հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Աստանայի ձևաչափով միջսիրիական բանակցությունների 16-րդ փուլն անցկացվել է հուլիսի 7-8-ը: Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ հումանիտար, տնտեսական, բուժօգնության վերաբերյալ թեմաները, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնությանը, Ժնևում սահմանադրական հանձնախմբի աշխատանքների վերականգնմանը և վստահության վերականգնման՝ ներառյալ գերիների փոխանակման ու ազատ արձակման հավանական գործընթացներին վերաբերող հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում