ԳԳայանե Թամամյան

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը հորդորում է պատվաստել գյուղատնտեսական կենդանիներին

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը հորդորում է պատվաստել գյուղատնտեսական կենդանիներին

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,- ասվում է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք նաև, որ հունիսի 24-25-ը խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրյան խոցի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում, իսկ հուլիսի 1-ին՝ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում:

Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում անասնապահները կարող են զանգահարել 012 595939 հեռախոսահամարին, տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում