ԱԱրման Գալոյան

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ:

Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝  2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: 

Հիմնադրամը Կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում