ՀՀայկարամ Նահապետյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք

Հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 367058  է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 30579 թեստավորում, որից 15598-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14981-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 877 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 352624 մարդ: 

Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5327:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում