ՄՄերի Եգորյան

ԱԺԲ-ն չի ընդունում արտահերթ ընտրության արդյունքները

ԱԺԲ-ն չի ընդունում արտահերթ ընտրության արդյունքները

«Ազգային-ժողովրդավարական բևեռը» չի ընդունում խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները:

Կուսակցության խորհուրդն անցկացված ընտրությունը համարում է անարդար ու ոչ ազատ: Ընտրությունը կեղծելու համար կուսակցությունը մեղադրում է ոչ միայն հաղթած ուժին:

Վստահ են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ևս եղել են ընտրակեղծարարներ: Խորհրդարանի արտահերթ ընտրության վերջնական արդյունքով՝ ԱԺԲ-ն ստացել է ընտրողների ձայների 1.49 տոկոսը կամ 18.976 ձայն, սակայն խորհրդի անդամները համոզված են՝ իրականում հաղթահարել են Ազգային ժողով անցնելու համար սահմանված շեմը:

Կուսակցության խորհրդի անդամները նշել են, որ ունեն ընտրակեղծիքների վերաբերյալ բավարար փաստեր, սակայն Սահմանադրական դատարան դիմելու իմաստ չեն տեսնում:

Արա Պապյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ) - Մենք դիմել ենք դատախազություն, որովհետև սա քրեական հանցագործություն է: Սահմանադրական դատարան դիմել են ուրիշները, այնտեղ, միևնույն է, այդ ամբողջը կարող է քննարկվել:

Ժիրայր Սեֆիլյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ) - 5 տոկոսը հաղթահարել ենք, սակայն ասացի ձեզ՝ մեր խորհրդարանում հայտնվելու պայմանը պետք է լիներ առնվազն 10%-ը հաղթահարելը, որ նրանք չկարողանային այդքան կեղծել:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում