ՄՄարի Կոստանյան

Հռոմի Կոլիզեումը առաջին անգամ հանրության առաջ կբացի ստորգետնյա հատվածը

Հռոմի Կոլիզեումը առաջին անգամ հանրության առաջ կբացի ստորգետնյա հատվածը

Ասում են՝ որոշ բաներ չեն փոփոխվում Հռոմում: Այժմ, սակայն, Կոլիզեումն ապացուցում է հակառակը՝ հանրության առաջ բացելով հինավուրց կառույցի ստորգետնյա հատվածը՝ փոխանցում է CNN-ը:

Սա աննախադեպ է ոչ միայն այն պատճառով, որ 2000 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն է ներկայացվում Կոլիզեումի «սիրտը» համարվող հատվածը, որտեղ գլադիատորներն ու կենդանիները սպասում էին իրենց մարտին, այլ՝ հուշահամալիրի պատմության մեջ առաջին անգամ զբոսաշրջիկներին կթույլատրվի այցելել այդ վայր:

Իտալիայի մշակույթի նախարարությունը վերանորոգման հսկայական աշխատանքներ է իրականացրել ստորգետնյա սենյակներում ու անցուղիներում: Կոլիզեումի հնագիտական պարկի տնօրենը կարևորել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունը, քանի որ այցելուներն ավելի լավ կհասկանան, թե ինչպես է գործել Կոլիզեումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում