ՄՄարիամ Մխիթարյան

Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատը

Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել և անընդունելի  է համարել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումը:

Իր ֆեյսբուքյան էջում Ադամ Շիֆը ռազմագերիներին հետապնդելը համարել է միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում և Ադրբեջանի կողմից մարդու և միջազգային իրավունքների անտեսման ակնհայտ ապացույց:

«Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է խիստ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ և նորից կիրառի Բաքվի ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելու արգելքը,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը և եզրափակել.- մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում