ՎՎարդուհի Բալյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք

Հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 361 484 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է՝ 30 469 թեստավորում, որից 15 944-ը հակամարմինների արագ թեստով, 14 525-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 861 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 347 653 մարդ, վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 5 228:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում