Ռուսաստանի հյուսիսային սահմաններում Սու-30 ՍՄ կործանիչը ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռին ուղեկցել է Օխոտի ծովի վրայով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դաշնության զինված ուժերի օդային տարածքի կառավարման օբյեկտները Օխոտի ծովի շրջանում գրանցել են անհայտ օբյեկտ: «Օդային թիրախը բացահայտելու և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը կանխելու համար Սու-30 ՍՄ կործանիչն օդ է բարձրացել»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներուժի մեծացման հարցին է այսօր անդրադարձել ՌԴ նախագահ Պուտինը՝ միջազգային անվտանգության հարցով մոսկովյան IX համաժողովի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն շարունակում է հզորացնել իր ռազմական հնարավորությունները Ռուսաստանի սահմանների մոտ, բայց Մոսկվան ակնկալում է, որ դաշինքը կքննարկի լարվածությունը թուլացնելու իր առաջարկները»,- ասել է ՌԴ նախագահը:
Համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Վլադիմիր Պուտինը խոսել է նաև համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիքների մասին: «Հիմնականում դա զանգվածային ոչնչացման, միջազգային հանցագործությունների, կիբեռհանցագործությունների և ահաբեկչության զենքի տարածման ռիսկն է»,- ասել է ՌԴ նախագահը:










