ՄՄարի Կոստանյան

Վանում հայտնաբերվել է 2800 տարվա վաղեմության ուրարտական ամրոց

Վանում հայտնաբերվել է 2800 տարվա վաղեմության ուրարտական ամրոց

Հնագետների խումբը Թուրքիայի արևելյան հատվածում՝ Վան նահանգի լեռնային շրջանում, 2500 մետր բարձրության վրա, պեղումներ է իրականացրել, որի արդյունքում հայտնաբերել է 2800 տարվա վաղեմություն ունեցող ուրարտական դարաշրջանի ամրոց:

Ամրոցում հայտնաբերվել է 6.5 մետր խորությամբ, 6.5 մետր երկարությամբ և 2.5 մետր տրամագծով մեծ ջրամբար, պատերի ու կերամիկական իրերի մնացորդներ:

Վանի Yüzüncü Yıl համալսարանի հնագիտության ֆակուլտետի պրոֆեսորը հայտարարել է, որ այդ շրջանում շինարարության մեջ օգտագործվել են կրաքարեր ու ավազաքարեր: Հնագիտական խմբի ղեկավարի խոսքով՝ այս ամրոցի հայտնագործումը չափազանց կարևոր է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում