ԳԳոհար Սիմոնյան

Մեր խնդիրն Ամուլսարի հանքի շահագործման հարցում ՀՀ շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգելն է. Փաշինյան

Մեր խնդիրն Ամուլսարի հանքի շահագործման հարցում ՀՀ շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգելն է. Փաշինյան

Ջերմուկցիների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բնակիչների կարծիքները տարբեր են:

Նրա խոսքով՝ Կառավարության խնդիրն Ամուլսարի հանքի շահագործման հարցում ՀՀ շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգելն է:

«Երբ Կառավարությունը կոնկրետ առաջարկը կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի՝ երկար կխոսենք, եթե պետք կլինի՝ կարճ կխոսենք, և այս հարցը մենք միասին պիտի լուծենք՝ հասկանալով այդ հարցի յուրաքանչյուր դետալը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն առաջնային թեմաներից մեկը համարեց ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում