Նախագահն այցելել է հանրային ծառայություներ մատուցող ընկերությունների նորաբաց գրասենյակներ

Նախագահն այցելել է հանրային ծառայություներ մատուցող ընկերությունների նորաբաց գրասենյակներ

Երեւանում բացվել են հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների գրասենյակները: Բացմանը ներկա է եղել նաև հանրապետության Նախագահը: «Սիթի-Մոբիլ» ընկերությունը, որը Մոսկվայում իր գործունեությունը սկսել է 2009-ին, այս տարի Երեւան տեղափոխեց ընկերության վերլուծական և ծրագրային մասնաճյուղերը:

Այս պահին ընկերությունը ծառայություններ է մատուցում բացառապես ռուսական տարածքում՝ Մոսկվայում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում եւ Կազանում: Ըստ վիճակագրական տվյալների՝ Մոսկվայում տաքսի ծառայության սպասարկման ոլորտում մեկ ամսվա կտրվածքով իրականացվում է 3 մլն պատվեր, որի 10 տոկոսն իրականացնում է հենց «Սիթի-Մոբիլը»:

Հայաստանյան մասնաճյուղն ընդհանուր առմամբ ունի 63 աշխատակից ՝113 000 դրամ միջին աշխատավարձով: 

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում