ԱԱրման Գալոյան

Վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով

Վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի` վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայում կարող են կառուցվել բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու դեպքում: Նշվեց, որ այդ կայանները էլեկտրաէներգետիկական շուկա մրցակցային պայմաններով մուտք գործելու իրավունք չունեն, ինչպես նաև իրավունք չունեն էլեկտրաէներգիա արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ինչով սահմանափակվում է վերջիններիս զարգացման հնարավորությունները:

Վարդանյանի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով` առանց դրա գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում:

Նաև կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները` հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաև ձևավորել ինքնավար արտադրողների խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:

Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում