ԼԼիլիթ Սեդրակյան

Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքները շարունակվում են. ՊԵԿ նախագահ

Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքները շարունակվում են. ՊԵԿ նախագահ

ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի գործունեությանը և արձանագրված ցուցանիշներին:   

Նա նշեց, որ 2019-ին կենտրոնը նախատեսվել է որպես ավտոմաքսատուն և միտված է եղել ՀՀ ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման բավարար պայմանների ապահովմանը, և, ըստ նրա, արդյունավետ իրականացրել է այդ գործառույթը: Այնուհետև, Հովհաննիսյանի խոսքով, որոշում է կայացվել տարածքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: «Կենտրոնի շինաշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, դեռևս չունենք կենտրոն՝ իր ամբողջական ենթակառուցվածքներով, և վաղ է գնահատել արդյունքային ցուցանիշները: Արդարացի կլինի, երբ ունենանք վերջնական պատկեր և միայն դրանից հետո գնահատենք այդ ցուցանիշները»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում