ՄՄարի Կոստանյան

Եվրոպական յոթ երկիր սկսել են Քովիդ-վկայականների թողարկումը

Եվրոպական յոթ երկիր սկսել են Քովիդ-վկայականների թողարկումը

ԵՄ անդամ յոթ երկիր հունիսի 1-ից սկսել են թողարկել պատվաստումը, Քովիդ-19-ով վարակվելը կամ վերջին 72 ժամում կորոնավիրուսի բացասական թեստը հաստատող վկայականներ: Փաստաթուղթը զբոսաշրջային հոսքերը վերականգնելու նպատակ ունի: ԵՄ ամբողջ տարածքում վկայականների համակարգը պետք է գործարկվի մեկ ամսից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը՝ փոխանցում է Forbes հանդեսը:

Վկայականների ձևակերպման գործընթացը սկսել է Բուլղարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Լեհաստանը, Խորվաթիան ու Չեխիան: Փաստաթուղթն անվճար կլինի և հասանելի բոլորին:

Նշվում է, որ Եվրամիության բոլոր երկրները պետք է դրա կիրառումը սկսեն հուլիսի 1-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում