ՀՀ վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում է

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում է

Վերջին 10 տարվա ընթացքում սա Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Այսօր սպասվում է Կարեն Կարապետյանի հանդիպումը իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կառավարական կաբինետի մի շարք անդամներ Մոսկվա են մեկնել վարչապետի այցի նախօրեին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ գյուղատնտեսության և տրանսպորտի գերատեսչությունները ղեկավարող գործընկերների հետ, հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Քննարկվել է ռուսական կոմբայններ Հայաստան ներկրելու հնարավորությունը: Նշվել է, որ գյուղտեխնիկայի առաջատար արտադրող «Ռոստ-սելմաշ» ընկերությունը պատրաստ է առաջարկել առավել հարմար գին: Քննարկման փուլում է նաև SSJ 100 ինքնաթիռներով հայկական ազգային նոր ավիաօպերատորի ստեղծումը: Սուրեն Կարայանը առաջարկել է ստեղծել հայ-ռուսական հիմնադրամ և զարգացնել համատեղ արտահանումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում