Արդշինինվեստբանկի նոր մասնաճյուղը Ջերմուկում

Արդշինինվեստբանկի նոր մասնաճյուղը Ջերմուկում

Առողջարանային քաղաքի հյուրերի և բնակիչների համար Արդշինինվեստբանկը նոր մասնաճյուղ բացեց  Ջերմուկում: Բանկը թե՛ Երևանում, թե՛ մարզերում  աշխատելու է միասնական ստանդարտով: Այն վարկատեսակներն ու ավանդատեսակները, որոնք մատուցվում են Երևանում, կմատուցվեն նաև Ջերմուկ քաղաքում:

Ջերմուկցիներն էլ, այստեղ հանգստացողներն էլ համարում են, որ քաղաքը զարգանում է արագ տեմպերով, սպասարկման ծառայությունների որակի նկատմամբ պահանջարկը ևս աճում է նույն տեմպերով: Քաղաքում գործող բանկի հին մասնաճյուղը չէր հասցնում սպասարկել ծառայությունների նկատմամբ անըդհատ աճող պահանջարկը:

Բանկի հաճախորդները նույնպես գնահատել են նոր մասնաճյուղի հարմարավետությունը. այն քաղաքի կենտրոնում է, հիմնական առողջարաններին ու կազմակերպություններին մոտ, տեսանելի վայրում, ավելի բարեկեցիկ ու պատրաստ բանկային բոլոր ծառայությունները մատուցելու:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում