ՄՄարիա Գաբրիելյան

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի. ՀՀ ԱՆ

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:

 

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի:

Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:
 

Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ:

 

Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է երեք պատվաստանյութով` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում