ԳԳայանե Թամամյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են զբոսաշրջության ոլորտի խնդիրները. հանդիպում Չեռնոգորիայի դեսպանի հետ

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են զբոսաշրջության ոլորտի խնդիրները. հանդիպում Չեռնոգորիայի դեսպանի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող  ու բեղմնավոր աշխատանք և պատրաստակամություն հայտնել ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Այնուհետև, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության տեսանկյունից առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, արևային էներգետիկայի, հանքարդյունաբերության, կանաչ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներ։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու և երկուստեք զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու խնդրին։     

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում