ՀՀայկարամ Նահապետյան

Ապրիլին Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել․ հրապարակվել են 2021-ի հունվար-ապրիլի ցուցանիշները

Ապրիլին Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել․ հրապարակվել են 2021-ի հունվար-ապրիլի ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։

Ըստ այդմ՝ ունենք հետևյալ մակրոպատկերը․

2021 թվականի ապրիլը 2020 թվականի ապրիլի համեմատությամբ՝

  • ՏԱՑ-ը  կազմել է  23.2%,
  •  արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.9%-ով,
  • ծառայությունների ծավալն աճել է  15.4%-ով,
  • առևտրի շրջանառությունն աճել է 47.8%-ով,
  • շինարարության ծավալն աճել է  87.7%-ով,
  • արտահանման  ծավալն աճել է 64.3%-ով,
  • ներմուծման  ծավալն աճել է 39.1%-ով։

2021 թվականի հունվար-ապրիլը 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատությամբ՝

  • ՏԱՑ-ը  կազմել է  2.6%,
  • արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.9%-ով,
  • ծառայությունների ծավալը  կրճատվել է -2.9%-ով,
  • առևտրի շրջանառությունն աճել է  4.8%-ով,
  • շինարարության ծավալն աճել է  20.3%-ով,
  • արտահանման  ծավալն աճել է 16.7%-ով,
  • ներմուծման  ծավան աճել է 2.2%-ով։

Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա կտրվածքով տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել, իսկ կումուլյատիվ կտրվածքով (հունվար-ապրիլ) միայն ծառայությունների ոլորտն է շարունակում մնալ բացասական տիրույթում։ Գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեն հրապարակում է եռամսյակային պարբերականությամբ, այդ իսկ պատճառով այն բացակայում է կոմիտեի ընթացիկ օպերատիվ հրապարակման մեջ։

Մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առավել մանրամասն վիճակագրությունը ներկայացված է գծապատկերներում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում