ՀՀայկարամ Նահապետյան

Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս. Բաբկեն Թունյան

Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս. Բաբկեն Թունյան

Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: 

 

«ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով՝ 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ, աճել է 23.2%-ով։

 

Աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։

 

Ամենից շատ աճել է շինարարությունը՝ ամսական կտրվածքով (ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ)՝ 87.7%, ժամանակահատվածի կտրվածքով (հունվար-ապրիլը՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ)՝ 20.3%:

 

Այս տարվա ապրիլին ամսական կտրվածքով երկնիշ աճ է գրանցվել նաև արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև արտահանման գծով:
 

Ապրիլյան այս բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված են 2020 թվականի ապրիլի լոքդաունով և տնտեսական ակտիվության շեշտակի անկմամբ։

 
Այդուհանդերձ, այս ապրիլի ցուցանիշները փաստացի վկայում են այն մասին, որ տնտեսությունը սկսում է վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից»,- գրել է պատգամավորը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում