ՆՆարեկ Սահակյան

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել: 

«Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/: Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում