ՄՄարի Կոստանյան

Քննարկվել են պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր

Քննարկվել են պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր

Մայիսի 17-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիներին:

Նիստի ընթացքում կարևորվել է պետական հանրակրթական դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում պատերազմից տուժած ընտանիքներին տարբերակված վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան առաջարկություն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում