ԼԼիլիթ Գասպարյան

Թարմացում. 16.05.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, առողջացել 354 քաղաքացի

Թարմացում. 16.05.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, առողջացել 354 քաղաքացի

Մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220860 դեպք, որոնցից 208454-ն` առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1036673 թեստավորում:

«Այսպիսով, երեկ կատարվել է 3160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Ունենք 354 առողջացած և 9 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1060 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում