ՆՆարեկ Սահակյան

Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետությունը պետք է դիտարկի որպես ազգային հարստություն. Քերոբյան

Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետությունը պետք է դիտարկի որպես ազգային հարստություն. Քերոբյան

Դիլիջանում մասնակցում եմ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: 

 

«Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։

 

Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան։

 

Ֆորումը կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները»,- գրել է Քերոբյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում