ՆՆարեկ Սահակյան

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային ձևաչափով անցկացված միջազգային մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային ձևաչափով անցկացված միջազգային մրցաշարում գրավել է 3-րդ տեղը
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Ուկրաինայի Խարկով քաղաքից ժամանել է Հայաստան: Թիմային ձևաչափով անցկացված միջազգային մրցաշարում մեր ընտրանին գրավել է 3-րդ տեղը:
 
Ընտրանու կազմում հատկապես հաջող մրցելույթներ են ունեցել 46 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 70 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Նրանք անցկացրած 4 մենամարտից 3-ում հաղթանակ են տոնել:
 
Այս ստուգատեսը պատանի բռնցքամարտիկների համար մրցակցային փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում