ՆՆարեկ Սահակյան

Հայաստանն ու Ղազախստանը կարևորում են Երևան - Նուր Սուլթան ուղիղ ավիահաղորդակցության վերագործարկումը

Հայաստանն ու Ղազախստանը կարևորում են Երևան - Նուր Սուլթան ուղիղ ավիահաղորդակցության վերագործարկումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարի տեղակալ Կայրատ Տորեբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին։ Երկուստեք կարևորվել է Երևան - Նուր Սուլթան ուղիղ ավիահաղորդակցության վերագործարկումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ավիացիոն ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության հնարավորություններին։ Հանդիպման ավարտին Արմեն Սիմոնյանը և Կայրատ Տորեբաևը պայմանավորվել են մայիսի 27-28-ին Նուր Սուլթանում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ երկկողմ գործակցությանն առնչվող հարցերի համատեղ փորձագիտական քննարկման վերաբերյալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում