ՆՆարեկ Սահակյան

Անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Մայիսի 9-ին Զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ։

Կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում