ԼԼիլիթ Գասպարյան

Թարմացում. 08.05.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք, առողջացել է 814 մարդ

Թարմացում. 08.05.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք, առողջացել է 814 մարդ

Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ը` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1038 է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում