ՄՄարի Կոստանյան

Թարմացում. 07.05.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, առողջացել 1034 մարդ

Թարմացում. 07.05.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, առողջացել 1034 մարդ

Մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք, որոնցից 203307-ը` առողջացած, 4209-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1034 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1036 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում