ՆՆարեկ Սահակյան

ԱԺ փոխնախագահը պատվաստվել է չինական պատվաստանյութով

ԱԺ փոխնախագահը պատվաստվել է չինական պատվաստանյութով
Այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: 
 
«Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100.000 դեղաչափ՝ 50.000 անձի համար):
 
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:
 
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։
 
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
 
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
 
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00-ը:
 
Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում