Ստեփանակերտում «Գրանդ Մաստեր»-ի արտադրամաս է բացվել

Ստեփանակերտում «Գրանդ Մաստեր»-ի արտադրամաս է բացվել

«Գրանդ Հոլդինգը» շարունակում է ներդրումներ կատարել Արցախում: Ստեփանակերտում շահագործման է հանձնվել Գրանդ Հոլդինգի կազմում գտնվող «Գրանդ Մաստեր» ընկերության արտադրամասը: Դրա կառուցման համար ներդրվել է մոտ մեկ միլիոն դոլար:

Արդյունքում ստեղծվել է ավելի քան 20 աշխատատեղ: Արտադրամասը ամսական արտադրելու է 150-ից 200 հազար արկղ եւ տուփ՝ տարբեր տեսակի ապրանքների փաթեթավորման համար: «Գրանդ Հոլդինգը» այս տարի ևս 60 մլն դրամ արժեքով 15 հազար փաթեթ է հանձնել Արցախի պաշտպանության բանակի զինվորներին ու սպաներին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում