ՀՀերմինե Բաղդասարյան

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովին

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովին

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովին և Երևանում այսօր երկփուլ քննարկում սկսել կայուն գյուղատնտեսության միջոցով անվտանգ և սննդարար մթերքի հասանելիության բարձրացման թեմայով:

Միջազգային փորձագետներն ահազանգում են՝ տնտեսական ճգնաժամերի, այժմ էլ քովիդի պատճառով աշխարհում ավելացել են աղքատ, օրվա սննդի կարիք ունեցող մարդիկ:

Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնի մեր երկիրը. հանդիպմանը ագրարային մասնագետները տարբեր խնդիրներ են առաջ քաշել: Մեկը, օրինակ, անմշակ մնացած հողերն օգտագործելի դարձնելն է, ինչը ևս կնպաստի երկրում գյուղատնտեսական ավելի մեծ արդյունք ստանալուն, հետևաբար նաև՝ պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Արման Խոջոյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք նախագծել ենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ տարբերակները՝ չմշակվող հողատարածքները մշակովի դարձնելու, և այսօր մենք կիսվելու ենք մեր մտքերով՝ հասկանալու համար, թե արդյոք դրանք ընդունելի՞ են, և ի՞նչ առաջարկներ կհնչեն մեր գործընկերների կողմից, որպեսզի մենք այն վերաձևակերպենք և արդեն որպես գործող փաստաթուղթ ներկայացնենք:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում