ՄՄարիամ Մխիթարյան

Լոս Անջելեսում կայացավ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացավ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը

ԱՄՆ կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» կինոնկարը՝ «ամերիկյան երազանքը» երկրում ապրող չինուհու աչքերով, գրում է BBC-ն: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որն աշխատանքից ու տնից զրկվելով՝ ավտոտնակով սկսում է շրջել Միացյալ Նահանգներով: Քլոե Չժաոն ճանաչվել է տարվա լավագույն ռեժիսոր, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը «Օսկարի» է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Լավագույն դերասան» մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ «Հայրիկ» ֆիլմում գլխավոր դերի համար: 83-ամյա Հոփքինսը դարձավ «Օսկարի արժանացած ամենատարեց դերասանը:

«Լավագույն ինքնատիպ սցենարի» համար «Օսկարի» է արժանացել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելին՝ «Խոստումնալից աղջիկը» ֆիլմի համար:

Կինոակադեմիան արտասահմանյան լավագույն գեղարվեստական ​​ֆիլմ է ճանաչել դանիացի ռեժիսոր Թոմաս Ուինթերբերգի «Եվս մեկը» աշխատանքը, «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Հոգի» մուլտֆիլմը, իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Իմ ուսուցիչը ութոտնուկն է»:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվել է համեմատաբար փոքր լսարանի՝ 170 հյուրի ներկայությամբ: Մերժվել է նաև կարմիր գորգով անցնելու ավանդույթը և «Օսկարի» հայտնի դեմքերին, հատկապես կանանց զրկել ինքնատիպ ու նորաձև զգեստների ցուցադրումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում