Վերակառուցվել են Դիլիջան քաղաքի երկու ջրատար թունելները

Վերակառուցվել են Դիլիջան քաղաքի երկու ջրատար թունելները

Դիլիջանում կանխել են անտառամերձ մի հատվածի փլուզումը: Ուշացնելու դեպքում հողաշերտը  կհայտնվեր քաղաքի կենտրոնում: Միայն վերջերս է հաջողվել նորոգված երկու թունելների միջոցով քաղաքի ընդերքի ջրերի հոսքը ուղղել դեպի Աղստեւ գետ: 

Բնության տարերքը սանձելու փորձ արվել էր դեռ խորհրդային տարիներին, բայց ջրատար թունելների կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասել: Շինարարությունը վերսկսվեց, երբ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջան կատարած այցի ժամանակ տեղեկացավ խնդրին:

Վթարային վիճակում հայտնված 925 և 673 գծամետր երկարությամբ երկու թունելները երեք տարում վերակառուցվել են ու այժմ հուսալիորեն ապահովում են ընդերքում կուտակված մեծ ծավալով ջրերի ելքը:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում