ԱԱրսեն Մկրտչյան

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրությունը

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսում­նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:

Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝

· M01A - ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ.

· C07A - բետա-ընկալիչների բլոկատորներ կամ արգելակիչներ.

·J02A - հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։

Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը:  Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությունը, սպառողների վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3mYaqQO:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում