ՄՄարի Կոստանյան

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Սիմոն Մարտիրոսյանը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում