ԱԱննա Ավետիսյան

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությունների շտաբային բանակցություններին

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությունների շտաբային բանակցություններին

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021 թ. պլանի համաձայն՝ ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 15-16-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում կայանալիք մարտավարա-մասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և նյութատեխնիկական ապահովման ուժերի «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում