ՄՄերի Եգորյան

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայկական բանակում մեկնարկած բարեփոխումները

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայկական բանակում մեկնարկած բարեփոխումները

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը:

Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում